Menu Close

Զրահակիր “ZRAHAPAT” տարբերակ 1.3  

145100 AMD

Զրահակիր “ZRAHAPAT”, տարբերակ 1.3

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • Մոդուլային բեռնաթափման համակարգ:
  • Կարգավորվող էրգոնոմիկա առանձին օգտագործողի մարմնի համար։
  • Բոլոր բաղադրիչները ստեղծված են երրորդ կողմի արտադրանքի ստանդարտ չափսերի համար (զրահաթիթեղներ, պակեստատուփեր, նռնակներ և այլն)։
  • Էլեմենտները միմյանց միացնելու լուծումները առավել ֆունկցիոնալ, ամուր, թեթև և հարմարավետ են օգտագործողի  համար (QD կցամասեր, Velcro կպչուկներ, MOLLE/PALS համակարգ)։
  • Մոդուլայնությունը թույլ է տալիս բաղադրիչների առավելագույն օպտիմալ ընտրություն կատարել` կոնկրետ առաջադրանքի համար։

 

Մեր կողմից հախագծված “Zrahapat” զրահակիրի առջևի և հետևի մասերը հագեցած են գրպաններով, որոնք նախատեսված են ստանդարտ ESAPI NIJ l.IV համատեղելի 10 դյույմ 12 դյույմ (25 սմ 30 սմ) չափի կոշտ զրահաթիթեղների համար: Զրահակիրը կարող է համալրվել ճկուն UHMWPE-ից պատրաստված լրացուցիչ մոդուլներով, ապահովելով ավելի մեծ հակաբեկորային պաշտպանության մակերես՝ շարունակական , վերջույթների, ուսերի, ազդրերի, որովայնի և աճուկի պաշտպանության տարրեր։

 

ՀԻՄՆԱԿԱՆ  ՔԱՇԸ` 1.65 ԿԳ

 

SKU: 1104 Կատեգորիա` Tags: ,

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • ՆՅՈՒԹԵՐ. Միայն բարձրորակ գործվածքներ, թելեր և պարագաներ առաջատար արտադրողներից, ինչպիսիք են CORDURA INVISTA, 2M DUE EMME, YKK։

 

  • ԱՄՈՒՐ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱ. Հիմնական կրող տարրերը պատրաստված են օգտագործելով CORDURA INVISTA 1000D գործվացքից՝ հուսալիությունը ապահովելու համար: Աջակցող տարրերը պատրաստված են CORDURA INVISTA 500D-ից՝ քաշի նվազեցման համար, առանց կառուցվածկային թուլացումների: Ուսագոտիները շարունակաբար անցնում են մարմնի կենտրոնով, որպեզի ավելի լավ տեղաբաշխեն քաշը: Բոլոր մասերը ամրացված են եռակի կարով։

 

  • ԲԱԶՄԱՉԱՓ․ Գոյություն ունեն լայն ճշգրտում կամեդբանդի վրա որոշակի գործողի համար, ավելին՝ արագ ճշգրտվում է երկու կողմից G-HOOK ճարմանդներով, լրացուցիչ ժապավենը համալրված է Velcro կպչուկով։ Ուսագոտիները ևս արագ ճշգրտվում են։

 

  • ԷՐԳՈՆՈՄԻԿԱ․ Անկյունային ուսագոտիները թույլ են տալիս պարանոցին շարժվել՝ վերաբաշխելով բեռը տրապեզիուսի մկաններից և նվազեցնելով հոգնածությունը: 10 մմ 3D ցանցային վահանակի առատաձեռն օգտագործումը ապահովում է ավելի լավ օդափոխություն, նվազեցնում է գերտաքացումը և բարելավում գոլորշիների տարհանումը: Ուսի բարձիկներ՝ փակ բջջային փրփուրի ավելացված շերտով՝ ծանր բեռներ տեղափոխելիս հավելյալ հարմարավետության համար:

 

  • ՄՈԴՈՒԼԱՅՆՈՒԹՅՈՒՆ. Պլատֆորմը հագեցած է առավելագույն քանակությամբ MOLLE/PALS ժապավեններով, որոնք տալիս են հնարավորություն ամրացնել ենթապայուսակները տարբեր խնդիրներ լուծելու համար։ Գրոհային ուսապարկը կարող է ամրացվի որոշակի ֆուրնիտուրա ավելացմամբ։ Պարանոցի, վերջույթների և աճուկի զրահի լրացուցիչ տարրերը կարող են ավելացվել ավելի մեծ պաշտպանության համար:

 

  • ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆ.

— Դասավորությունը թույլ է տալիս օգտագործողին պահպանել շարժունակությունը, միաժամանակ պաշտպանելով արյան շրջանառության փոքր շրջանը։

— ROC համակարգի արագ բեռնաթափման ճարմանդները թույլ են տալիս ակնթարթորեն մուտք գործել դեպի կրծքավանդակը՝ շտապ առաջին օգնության դեպքում:

— Շարժական զենքի պաշար, որը երեսպատվում է մինչև խզակոթ, ավելի մեծ տրամաչափի զենքի հետադարձ հարվածը նվազեցման համար։

— Առավելագույն քանակությամբ ենթապայուսակների ինտեգրման հնարավորությունը զինամթերքի լրացուցիչ բեռնման համար, գոտկատեղի ենթապայուսակի ետևում գտնվում են կապ ապահովման սարքերը՝ PTT  լարերի, ալեհավաքների, ականջակալների տեղադրման համար: Ներկառուցված մեկուսամաս պահեստային մագազին բռնակով:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զրահակիր “ZRAHAPAT” տարբերակ 1.3  ”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով