Menu Close

Արտադրամաս և ԿԲ

Նախագծային բյուրո
    ԶԳՍՏ ընկերությունը 2021 թվի մարտին հիմնադրեց նախագծային բյուրո (ՆԲ), հատուկ նշանակության գույքի սեփական մոդելային շարքի մշակման համար։

    Այս պահին նախագծային բյուրոն արդեն ստեղծել է ավելի քան 40 ապրանքատեսակ (ձմեռային քողարկման կոմպլեկտից մինչև առաջին նախաբժշկական օգնության ենթապայուսակ):

    Ամբողջ արտադրանքը փորձարկվում է իրական պայմաններում և հաճախ արժանանում է փորձառու օգտվողների գնահատանքի:

    Մեր գիտահետազոտական ​​կենտրոնը իր գործունեության մեջ օգտագործում է անձնական փորձը, ինչպես նաև տվյալ ճուղի համաշխարհային առաջատարների և Հայաստանի լավագույն ինժեներական կենտրոնների փորձը, որոնց շնորհիվ մենք հասանք բարձր արդյունքների։

Արտադրամաս 

Նախագծային բյուրոի հետ զուգահեր, ԶԳՍՏ թիմը կազմակերպեց ծանր նյութերից և գործվածքներից հատուկ նշանակության հագուստի կարի արտադրամաս։

Ստեղծվեց բարեհամբույր և պրոֆեսիոնալ թիմ, որն իր աշխատանքում ապահովեց արտադրանքի կայուն որակը։

Մշակված հստակ և ճշգրիտ ընթացակարգերը և կանոնակարգերը հնարավորություն են տալիս զարգացնել նորարարական մոդելների կարի հմտությունները, ինչպես նաև հիմք են հանդիսանում “գործընկեր ընկերությունների արտադրական բազաի վրա աշխատանքի” լիարժեք ցիկլի կազմակերպումը և որակի վերահսկողությունը։

ԶԳՍՏ արտադրական բազան մշտական ընդլայնվում է և կատարելագործվում՝ գործընթացների առավելագույն թույլատրելի և ողջամիտ ավտոմատացման հասնելու համար։